• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական խորհրդարանն ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը

09 հուլիսի, 2015
Եվրոպական խորհրդարանն ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (460 կողմ, 61 դեմ և 55 ձեռնպահ) ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը:

Բանաձևը շեշտում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական և ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները և քաղաքական նպատակները:

Բանաձևը վկայակոչում է 2015թ. մայիսի 22-ին Ռիգայի գագաթաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը` միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա:

Եվրոպական խորհրդարանի բանաձևում նաև ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975թ. Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում` ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ-ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարևոր դերակատարություն ունենալ այս առումով:

Հայկական կողմը մշտապես շեշտել է Եվրոպական հարևանության անվտանգությանը վերաբերող դրույթներում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման կարևորությունը: Եվրոպական խորհրդարանն այս բանաձևով որդեգրել է հավասարակշռված մոտեցում հակամարտությունների կարգավորման հարցում և, մասնավորապես, քվեարկությամբ մերժել է բանաձևի վերջնական տեքստում ներառել նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված Կիրիլովի զեկույցի վրա նախագծում կատարված հղումը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: