• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի` Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

03 փետրվարի, 2017

 Փետրվարի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը հույս հայտնեցին, որ մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները:

Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձան ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը: Գոհունակությամբ արձանագրվեց ոլորտային համագործակցության խորացումը:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: