• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը հյուրընկալեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին

09 նոյեմբերի, 2021
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը հյուրընկալեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 9-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը հյուրընկալեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին:
 
Միջոցառումը կազմակերպվել էր բարեկամության խմբի ղեկավար, Եվրոպական խորհրդարանի անդամ Լուկաս Ֆուռլասի (ԵԺԿ, Կիպրոս) հետ համատեղ՝ պաշտոնապես մեկնարկելու խմբի գործունեությունը:
 
Միջոցառումը փոխկապակցվեց նաև Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարելիցի հետ:
 
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակին:
 
Դեսպան Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի անդամներին հատկապես նախորդ՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում ցուցաբերած սկզբունքային մոտեցման, Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու և փոխադարձ արդյունավետ համագործակցության համար:
 
Լուկաս Ֆուռլասն ընդգծեց անկախության տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, ընտրված ժողովրդավարական ուղին և ներկայիս բարդ իրավիճակում ու աշխարհաքաղաքական խրթին միջավայրում հայ ժողովրդին աջակցելու իր հանձնառությունը: Պատգամավորները գոհունակությամբ նշեցին նաև Հայաստանի ու իրենց երկրներից յուրաքանչյուրի միջև մշակութային ու ընդհանուր արժեքների վրա հիմնված կապերը, ինչպես նաև դրանց ամրապնդման գործում հայ համայնքների նշանակալի դերակատարումը:
 
Անդրադարձ կատարվեց բարեկամության խմբի հետ հետագա նախաձեռնություններին, այդ թվում՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներգրավվածությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: