• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցը Բելգիայում ՀՀ դեսպանություն

21 մայիսի, 2025

Մայիսի 21-ին Բելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ուսումնական այցի շրջանակներում Բրյուսելում գտնվող  ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին։ 

Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց ՀՀ-Բելգիա, Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-Լյուքսեմբուրգ  գործընկերության վերջին տարիների հաջողությունները և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև անդրադարձավ միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, որից հետո տեղի ուենցավ ակտիվ հարց ու պատասխան։ 

Այնուհետև Դիվանագիտական դպրոցի այցի պատվին տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին  Բելգիայի ԱԳ նախարարության և Եվրախորհրդարանի մի շարք գործընկերներ, ինչը հնարավորություն ստեղծեց ապագա դիվանագետների համար հարցեր ուղղելու Բելգիայի և ԵԽ պաշտոնյաներին։ 

Նախօրեին դեսպանության նախաձեռնությամբ ԴԴ ունկնդիրները այցեր են կատարել Եվրախորհրդարան, ուր հանդիպումներ են ունեցել ԵԽ պատգամավորներ Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովի և նույն կոմիտեի անդամ Յեադիս Յեադիի, ինչպես նաև Բելգիաի ներկայացուցիչների պալատ, ուր հանդիպել են պատգամավորներ Դարյա Սաֆայի և Էլլեն Սամինի հետ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: