• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանի մասնակցությունը «Europe Medialab» ծրագրի բարձր մակարդակի քաղաքական համաժողովին

13 հունվարի, 2026

Հունվարի 13-ին դեսպան Բալայանը «Europe Medialab» ծրագրի բարձր մակարդակի քաղաքականի համաժողովի շրջանակում հանդես եկավ որպես հիմնական բանախոս՝ մասնակցելով «Journalism & Geopolitics-EU and NATO coverage in Eastern Europe» խորագրով պանելային քննարկմանը։

Իր խոսքում դեսպան Բալայանը ընդգծեց անկախ մամուլի դերը՝ կարևորելով վստահելի տեղեկատվությունը, մասնագիտական պատասխանատվությունը և բաց հասարակությունում թափանցիկության ապահովումը՝ որպես ժողովրդավարության և կայուն զարգացման հիմք։

Դեսպան Բալայանը ողջունեց «Europe Medialab» ծրագրի շրջանակում Հայաստանից գործուղված առաջին լրագրողի ներկայությունը Բրյուսելում՝ ընդգծելով ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը եվրոպական կառույցների աշխատանքներում, այդ թվում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հարցերի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության բարձրացման տեսանկյունից։

Քննարկման ավարտին դեսպան Բալայանը պատասխանեց մասնակիցների հարցերին՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը կառուցելու մեդիադաշտ` հիմնված ընդհանուր արժքների վրա, և ապահովելու խոսքի ազատությունը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: