• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատգամավոր Բոգդան Զդրոյեվսկիի հետ

14 հուլիսի, 2026

Հուլիսի 14-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Եվրախորհրդարանի պատգամավոր, Միջազգային առևտրի հարցերով կոմիտեում Հայաստանի հարցերով զեկուցող Բոգդան Զդրոյեվսկիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ տնտեսությանն աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրվելիք ինքնավար առևտրային միջոցները, ինչպես նաև այս համատեքստում Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց բացառիկ որոշման և Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի և մասնավորապես Եվրախորհրդրանի շարունակական աջակցության համար՝ համապարփակ կերպով ներկայացնելով ՀՀ կառավարության նախաձեռնություններն ու իրականացվող աշխատանքներն այս ուղղությամբ։

ՀՀ դեսպանը նշեց, որ ընդունվելիք որոշումը կնպաստի Հայաստանի արտահանման շուկաների բազմազանեցմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում առավել լայնորեն ներկայացնելու համար։

Հանդիպումից հետո տեղի ունեցավ դեսպան Բալայանի մասնակցությամբ ԵԽ Միջազգային առևտրի հարցերով կոմիտեի նիստը, որի ընթացքում զեկուցող Բ. Զդրոյեվսկիի առաջարկի հիման վրա, Միջազգային առևտրի հարցերով կոմիտեն որոշում կայացրեց Հայաստանին ինքնավար առևտրային միջոցների տրամադրման հարցը քննարկել պարզեցված ընթացակարգով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: