• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Բրյուսելում տեղի ունեցավ «Հայաստանի ռազմական և անվտանգային վերափոխման եվրոպական չափումը» խորագրով զեկույցի շնորհանդես

21 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը բացման խոսքով հանդես  եկավ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի (KAS)  կազմակերպած՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, KAS-ի փորձագետ Սերգեյ Մինասյանի հեղինակած «Հայաստանի ռազմական և անվտանգային վերափոխման եվրոպական չափումը» (The European Dimension of Armenia's Military and Security Transformation) զեկույցի շնորհանդեսին։

Իր խոսքում դեսպան Բալայանն անդրադարձավ Հայաստան-Եվրամուիթյուն գործընկերության պաշտպանական և անվտանգային բաղադրիչի ընդլայնմանը։ Մասնավորապես, ընդգծեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) ներկայության կարևորությունը՝ Հայաստանի սահմանային իրավիճակի և բնակչության անվտանգային ընկալումների ամրապնդման տեսանկյունից, ինչպես նաև Եվրոպական խաղաղության գործիքի (EPF) շրջանակում Հայաստանին տրամադրվող աջակցության դերը՝ պաշտպանական կարողությունների զարգացման և դիմակայունության ամրապնդման գործում։

Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանին առևտրային ինքնավար միջոցների (ATMs) տրամադրմանը՝ նշելով, որ թեև դա բնույթով անվտանգային գործիք չէ, այնուամենայնիվ, կարող է նպաստել հայկական ապրանքների՝ ԵՄ շուկա արտահանման համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը՝ այդպիսով անուղղակիորեն նպաստելով ընդհանուր անվտանգության խորացմանը։

Միջոցառմանը ներկա են եղել Բրյուսելում հավատարմագրված, ԵՄ տարբեր կառույցների և գիտահետազոտական կենտրոնների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Որպես բանախոս միջոցառմանը մասնակցել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: