• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կենտրոնակայանում մասնակցել է Smart Customs («Խելացի մաքսատուն») ծրագրի գլոբալ միջոցառմանը

30 հոկտեմբերի, 2026
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կենտրոնակայանում մասնակցել է Smart Customs («Խելացի մաքսատուն») ծրագրի գլոբալ միջոցառմանը։ Բացման նիստում հանդես գալով որպես գլխավոր զեկուցող՝ ներկայացրել է Հայաստանի մաքսային վարչարարության տեխնոլոգիական վերափոխման տեսլականն ու նախաձեռնությունները։
 
Միջոցառման բացման նիստում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով Հայաստանի հարկային և մաքսային վարչարարության թվային վերափոխման տեսլականը, «Խելացի սահման» ծրագրի ուղղությունները, էլեկտրոնային առևտրի կառավարման և արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կիրառման նախաձեռնությունները։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է Հայաստանի մաքսային վարչարարության տեխնոլոգիական վերափոխման հիմնական նախաձեռնությունները՝ կարևորելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառումը ռիսկերի գնահատման, ռենտգենյան պատկերների վերլուծության, անոմալիաների բացահայտման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։
 
Անդրադարձ է կատարվել «Խելացի սահման» ծրագրին, որը նախատեսում է սահմանային անցման կետերի միասնական էլեկտրոնային հարթակի, բեռների նախնական տեղեկատվության և բեռնատարների էլեկտրոնային հերթերի կառավարման համակարգերի ներդրում։
ՊԵԿ նախագահը կարևորել է նաև արհեստական բանականության կիրառման պատասխանատու մոտեցումները՝ տվյալների պաշտպանությունը և շարունակական վերահսկումը։ Նա հայտնել է ՀՄԿ-ի՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման պատրաստվածության ինքնագնահատման գործիքը կիրառելու և արդյունքներով անդամ երկրների հետ կիսվելու մտադրությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության և մասնագիտական կարողությունների զարգացման նշանակությունը։
 
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագիրն իրականացվում է Չինաստանի մաքսային համագործակցության հիմնադրամի՝ CCF-China-ի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցելու մաքսային ծառայություններին առաջադեմ տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, բլոկչեյնի և այլ նորարարական լուծումների ուսումնասիրման ու կիրառման հարցում՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և օրինական առևտրի դյուրացման համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: